Հոդվածներ

Անչելոտին նշել է, թե ինչն է օգնում իրեն աշխատանքում
08.09.2024
1124 0

Կարլո Անչելոտին նշել է, թե ինչն է կարևոր իր աշխատանքում։ 

«Սա աշխատանք է, որն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ես եմ որոշում մարզումների ժամանակացույցը, թիմի կազմը, բայց վերջնական արդյունքում ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են։  

Երբեմն ես հարցնում եմ ֆուտբոլիստին, թե ո՞վ է նա, իսկ նա պատասխանում է, որ ֆուտբոլիստ է։ Իսկ ես ասում եմ, որ դու ֆուտբոլիստ չես, դու մարդ ես, ով խաղում է ֆուտբոլ։ 

Ես փորձում եմ լավ հարաբերություններ ունենալ խաղացողների հետ ոչ միայն պրոֆեսիոնալ մակարդակում, այլ նաև անձնական դաշտում։ Միայն այդ կերպ կարող ես հասնել նրան, որ ֆուտբոլիստը լավ խաղա։ 

Դա հեշտ չէ, քանի որ խաղադաշտ են դուրս գալիս միայն նրանցից 11-ը, իսկ մյուս 15 ֆուտբոլիստները ստիպված են հետևել խաղին։ Բայց երբ լավ հարաբերություններ ես ձևավորում ֆուտբոլիստների հետ, դա օգնում է քեզ ավելի լավ աշխատել։ Դու պետք է ազնիվ լինես մարդկանց հետ». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am