Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կընդունի «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղն ավարտվել է «Արքայական ակումբի»՝ 3–2 հաշվով հաղթանակով):
«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպանի Բերնարդու Սիլվայի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ռեալի» դեմ խաղերը տարբեր զգացմունքների խառնուրդ են։ Ես նրանց դեմ խաղացել եմ 8-9 անգամ, և միայն երկու դեպքում ենք կարողացել անցնել հաջորդ փուլ։ Երբեմն հաղթում ենք մենք, երբեմն՝ նրանք։
Վերջին անգամ «Բեռնաբեուում» «Ռեալը» հաղթեց մեզ հիմնական ժամանակի վերջին րոպեներին գոլ խփելով, իսկ «Էթիհադում» ամեն ինչ որոշվեց 11– մետրանոցներով։ Դա մեզ համար ծանր էր, բայց ես գիտեմ, որ այսօր հիանալի հանդիպում է սպասվում։
Չեմ կարծում, որ մեզ հատուկ մոտիվացիա է պետք այս խաղից առաջ։ Գիտենք, որ այլևս չենք կարող հաղթել Պրեմիեր լիգան, ուստի բոլոր ուժերը կենտրոնացնելու ենք Չեմպիոնների լիգայի վրա և հավատում ենք մեր ուժերին։ Հնարավոր է՝ մենք խնդիրներ առաջացնենք «Ռեալի» համար։
Ամենակարևորն այսօր մեր հաղթանակին հավատալն է։ Մեզ համար դժվար կլինի, բայց պետք է ամուր մնանք և պահպանենք այդ մոտեցումը՝ անկախ առաջին 20-30 րոպեների իրադարձություններից։ «Ռեալ Մադրիդը» հիանալի մարզավիճակում է»։
«Անցած մրցաշրջանում «Ռեալի» դեմ հետխաղային 11– մետրանոց հարվածաշարում վրիպած հարվածս հիշո՞ւմ եմ։ Այո, իհարկե։
Բայց եթե այսօր կրկին հարվածաշար լինի, նորից կհարվածեմ։ Չի հաջողում միայն նա, ով երբեք չի փորձում։ Այդ խաղում ես հարվածեցի կենտրոնով, իսկ Լունինը դա կանխատեսեց... դա ինձ համար ցավալի պահ էր, բայց ես չեմ զղջում դրա համար»։