Հոդվածներ

Գվարդիոլա․ «Ես ստել էի»
19.02.2025
1688 0

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կընդունի «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղն ավարտվել է «Արքայական ակումբի»՝ 3–2 հաշվով հաղթանակով):

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նախախաղային մամուլի ասուլիսը։

 «Ես մեր՝  ՉԼ-ի 1/8 եզրափակիչ անցնելու շանսերը գնահատել էի մեկ տոկո՞ս։ Այս անգամ ես ստել էի (ծիծաղում է): Ես իրոք այդպես էի մտածում, բայց մեկ շաբաթ անց… ոգեշնչվել եմ։ Մեր վիճակը նախքան պատասխան խաղը լավագույնը չէ, բայց մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ։

Ինչ պետք է անել «Ռեալին» հաղթելու համա՞ր։ Անցկացնել գրեթե կատարյալ հանդիպում։ Սովորաբար մենք պատասխան խաղերին մոտենում էինք շատ լավ դիրքից, բայց վաղը պետք է հարձակվենք ու ընդհանրապես շատ համարձակ գործենք»։

«Բեռնաբեուի» հետ կապված ես անհավանական լավ հիշողություններ ունեմ։ Այդ մարզադաշտում երբեք հեշտ չի եղել՝ ո՛չ որպես ֆուտբոլիստ, ո՛չ որպես «Բարսելոնայի», «Բավարիայի» կամ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ։ «Բեռնաբեուում» խաղալ միշտ դժվար է, և մենք դա գիտենք»։

«Բելինգեմի ստացած կարմիր քարտը «Օսասունայի» դեմ խաղու՞մ։ Իմ անգլերենը լավն է, բայց ես երբեք մինչև վերջ չեմ հասկացել «F*ck you» ու «F*ck off» արտահայտությունները։ Ֆուտբոլում միշտ էլ եղել են վիրավորանքներ։

Խնդիրը ոչ թե վիրավորանքի մեջ է, այլ խաղացողի մտադրության, որովհետև կարելի է որևէ մեկին վիրավորել լայն ժպիտով, բայց թե կոնկրետ ինչ ասաց ֆուտբոլիստը՝ գիտեն միայն ինքն ու մրցավարը»։

 «Կազդի՞ «Ռեալի» քննադատությունը մրցավարների գործողությոնների վրա։ Ես դրան չեմ հավատում։ Չեմ կարծում, որ գլխավոր մրցավարը լուրջ ճնշման տակ է։

Ես աշխատում եմ, որ իմ խաղացողները հնարավորինս քիչ վիճեն մրցավարների հետ։ Հաճախ նույնիսկ չգիտեմ մեր հաջորդ հանդիպման մրցավարի անունը, այնպես որ՝ ժամանակ չեմ վատնում դրա վրա»։


Ամենակարդացված