Հոդվածներ

Կրոսի հերքումը
16.05.2026
137 0

Թոնի Կրոսին պետք չեկավ ո՛չ պաշտոնական հայտարարություն, ո՛չ երկար պարզաբանումներ, որպեսզի հանգցնի սոցցանցերում «Ռեալ Մադրիդի» շուրջ պտտվող վերջին հրդեհը: Նրան բավականացրեց ընդամենը մեկ բառ՝  «Սուտ է»: Այսպես պատասխանեց գերմանացի նախկին կիսապաշտպանը մի վիրուսային հրապարակման, որտեղ իրեն վերագրվում էին խիստ արտահայտություններ Կիլիան Մբապպեի հասցեին՝ Արբելոայի որոշումից հետո ֆրանսիացու դժգոհությունների պատճառով:

Կեղծ հրապարակման մեջ պնդում էին, թե Կրոսը «հարձակվել է» ֆրանսիացի հարձակվողի վրա այն բանի համար, որ նա մամուլի առաջ բողոքել է կազմից դուրս մնալուց: Նույնիսկ մի երկար մեջբերում էին հորինել, թե իբր գերմանացին խոսում է «Ռեալ Մադրիդի» ներքին կոդեքսի, մարզչի հանդեպ հարգանքի և այն մասին, որ «զինանշանն ամեն ինչից վեր է»: Կատարյալ հորինված մի տեքստ, որը Կրոսը հերքեց չոր ու կտրուկ պատասխանով:

Գերմանացու արձագանքն ունեցավ անմիջապես էֆեկտ: Կրոսը, ով իսկական հեղինակություն է մադրիդիստների համար սպիտակ մարզաշապիկով անցկացրած մեկ տասնամյակից հետո, հստակեցրեց, որ այդ խոսքերն իրենը չեն, և կանգնեցրեց այն ալիքը, որն արդեն տարածվում էր երկրպագուների շրջանում: Սոցցանցերի դարում, որտեղ մեկ սուտ արտահայտությունը կարող է հրդեհ բարձրացնել րոպեների ընթացքում, գերմանացին ընտրեց ամենաուղիղ ճանապարհը՝ հերքել ամեն ինչ սկզբից:

Հստակ խոսք

Այս դրվագը նորից ուշադրության կենտրոնում է դնում ակումբի շուրջ պտտվող աղմուկը: Առավել ևս, երբ միևնույն տեքստում հայտնվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Կրոսը, Մբապեն, Արբելոան և «Ռեալ Մադրիդը». կատարյալ համադրություն ցանկացած լուր վիրուսային դարձնելու համար: Բայց այս անգամ հերքումը եկավ ամենահավաստի աղբյուրից: Կրոսը քիչ խոսեց, բայց ասաց բավարար. «Սուտ է»:


Ամենակարդացված