Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ կորոշի թիմի մի շարք խաղացողների հետագա ճակատագիրը:
Ըստ Marca պարբերականի՝ պորտուգալացի մասնագետը չի շտապում ֆուտբոլիստներին հանել տրանսֆերային շուկա և մտադիր է նրանցից մի քանիսին սեփական ուժերը դրսևորելու հնարավորություն տալ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ցուցակում են հայտնվել հարձակվողներ Էնդրիկը և Գոնսալո Գարսիան, ինչպես նաև աջ վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն: Մոուրինյուն պլանավորում է անձամբ գնահատել նրանց խաղը, որպեսզի յուրաքանչյուրի վերաբերյալ կայացնի հիմնավորված որոշում:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «Ռեալը» պաշտոնապես ներկայացրեց Ժոզե Մոուրինյուին որպես թիմի նոր գլխավոր մարզիչ: Նա նախկինում ևս աշխատել է մադրիդյան ակումբում (2010-2013 թթ.), որի ընթացքում թիմը նվաճել է երեք տիտղոս՝ Իսպանիայի չեմպիոնությունը, գավաթը և սուպերգավաթը: Նախքան «Արքայական ակումբ» վերադառնալը, Մոուրինյուն 2025-2026 թվականներին գլխավորում էր «Բենֆիկան»:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն