Հոդվածներ

Արբելոա. «Մենք լավագույն խաղը չանցկացրինք, բայց պետք է հաղթեինք»
11.04.2026
87 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է «Ժիրոնայի» դեմ գրանցած ոչ ոքին։

«Ես հեռանում եմ այն զգացումով, որ թեկուզ սա մեր լավագույն խաղը չէր, բայց «Ռեալն» արժանի էր հաղթանակի։ Ահա և վերջ։ Արժանի էինք՝ հաշվի առնելով այն պահերը, որոնք մենք ունեցել ենք և այն, որ «Ժիրոնային» գրեթե թույլ չենք տվել վտանգավոր պահեր ստեղծել։ Մենք ուժեղ կազմ ունեինք, որն ունակ էր հաղթելու և ավել շատ գոլեր խփելու, բայց դա տեղի չունեցավ։ 

Ես չեմ կարող անհանգստանալ Վինիսիուսի և Մբապեի ելույթներից՝ նման վիճակագրություն ունենալու պարագայում։ Նրանք աշխարհի 4-5 լավագույն ֆուտբոլիստներից են։ Ես ընդհանրապես այդ առիթով չեմ անհանգստանում։ Մենք պետք է բարելավենք մեր թիմային խաղը՝ հատկապես այն թիմերի դեմ, որոնք փակվում են իրենց կիսադաշտում և չեն ձգտում առաջ գնալ։ Այդ խաղաոճը շարունակում է մեզ համար խնդիրներ առաջացնել։ Հույս ունեմ, որ չորեքշաբթի օրը մենք ավելի սառնասարտորեն կկարողնանք օգտագործել մեր պահերն ու վերջ դնել այս պարտություննների շարքին». նշել է Արբելոան։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված