Հոդվածներ

Արբելոա. «Չգիտեմ, թե ինչու նա չհեռացվեց այդ խախտման համար»
08.04.2026
593 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Բավարիային»։

«Մադրիդի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Մենք դեռ «խաղի մեջ ենք»: Ափսոս, որ այսօր մրցակցի դարպասի մոտ մեր ստեղծած գրեթե ոչ մի վտանգավոր պահ չիրացրինք: Ի սկզբանե մենք չէինք պլանավորել այդքան ցածր բլոկով պաշտպանվել: Հնարավոր է՝ հենց դրա պատճառով «Բավարիան» չափից շատ էր վերահսկում խաղի ընթացքը:

Թիմի հետ շատ էինք խոսել այն մասին, որ չպետք է կորցնենք գնդակը, բայց արդյունքում, ցավոք, հենց մեր կորուստների հետևանքով մրցակիցը խփեց 2 գոլ: Կարծում եմ՝ 1:2 հաշվի ժամանակ մենք սկսեցինք խաղալ չափից դուրս ռիսկային՝ փորձելով հավասարեցնել հաշիվը: Եթե բաց թողնեինք 3-րդ գոլը՝ շատ վատ կլիներ:

Նման իրավիճակներում մեզ պետք է գործել ավելի ռացիոնալ, բայց երբեմն դա հեշտ չէ: Երկրորդ խաղակեսում մենք մեզ շատ ավելի լավ դրսևորեցինք, հատկապես հարձակման գծում:

Այսպես թե այնպես, մենք հույս ունենք, որ կկարողանանք դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: «Մադրիդը» կարող է հաղթել ցանկացած մարզադաշտում: Եթե կա գոնե մեկ թիմ, որն ունակ է հաղթել «Բավարիային» «Ալյանց Արենայում», ապա դա «Ռեալ Մադրիդն» է:

Ես հիանում եմ իմ խաղացողներով, այսօր նրանք պայքարեցին մինչև վերջ: Ես լիովին վստահում եմ նրանց, ուստի շատ վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթանակ տանել «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը: Մենք Մյունխենում կներդնենք մեր 100%-ը: Հանդերձարանում մեր խաղացողներն արդեն ասում են. «Մենք կհաղթենք «Բավարիային»:

«Արդյո՞ք ես զրուցել եմ Վինիսիուսի հետ 70-րդ րոպեին: Այո, ես նրան ասում էի, որ մեզ պետք է խփել ևս մեկ գոլ, ինչպես նաև, որ մենք չպետք է լիովին կորցնենք ինքնատիրապետումը»:

«Չուամենիի ստացած դեղին քա՞րտը: Չգիտեմ, թե ինչ տեսավ մրցավարն այդ դրվագում, և ինչու նա չհեռացրեց Տային երկրորդ խաղակեսում Մբապեի նկատմամբ խախտման համար: Ո՞վ կփոխարինի Օրելյենին մեկնարկային կազմում պատասխան հանդիպմանը: Մենք որոշում կկայացնենք ավելի ուշ»:

«Ինչո՞ւ Բելինգեմը խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Կարծում եք՝ ես դա ուզո՞ւմ էի: Ես կնախընտրեի, որ Ջուդը յուրաքանչյուր խաղում 90 րոպե անցկացներ դաշտում, նա մեզ շատ է օգնում: Բայց մենք պետք է զգույշ լինենք վնասվածքից հետո նրա լիարժեք վերադարձի հարցում»:

«Մբապեն հիանալի դրսևորեց իրեն «Բավարիայի» դեմ խաղում: Հենց այսպիսի Կիլիանի եմ ես ուզում տեսնել դաշտում: Նա մշտապես վտանգավոր պահեր է ստեղծում մրցակցի դարպասի մոտ, մասնակցում է խաղի բոլոր ասպեկտներին, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»:

«Կարերասը ֆանտաստիկ խաղացող է, աշխարհի լավագույն լատերալներից մեկը: Ես լիովին վստահում եմ նրան: Նա դասեր կքաղի «Բավարիայի» դեմ խաղից: Ամեն դեպքում, դժվար է դիմակայել այնպիսի տաղանդավոր և արագաշարժ ֆուտբոլիստի, ինչպիսին Օլիսեն է»:

«Նոյերը պաշտոնապես ճանաչվեց այսօրվա խաղի լավագույն ֆուտբոլիստ: Եվ դա միայն ապացուցում է, որ մենք իսկապես կարող ենք վնասել «Բավարիային»»:

«Արդյո՞ք ինձ պետք է աշխատել թիմի մոտիվացիայի և բարոյական ոգու վերականգնման վրա: Ո՛չ, ինձ պետք է բարելավել մեր խաղը: Մեր ֆուտբոլիստներին լրացուցիչ մոտիվացիա պետք չէ, նրանք առանց այդ էլ լի են խանդավառությամբ»:


Ամենակարդացված