Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ռայո Վալյեկանոյի» հետ (09.03.2025, 19:15):
Թիմը կատարել է գնդակի վերահսկողության և տակտիկական վարժություններ, իսկ հետո մի քանի հանդիպում անցկացրել փոքր չափի մարզադաշտում։ Մարզումն ավարտվել է դարպասին հարվածներ կատարելով։
Վալվերդեն մարզվել է շենքի ներսում, իսկ Վալեխոն և Սեբալյոսը շարունակում են վերականգնման գործընթացը։