Հոդվածներ

Լունինը կարող է կարիերան շարունակել Իտալիայում
30.03.2026
66 0

«Ինտերը» Յան Սոմերին փոխարինողների թվում տեսնում է նաև «Ռեալի» երկրորդ դարպասապահ Անդրեյ Լունինին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ 

Ըստ աղբյուրի, իտալական ակումբի համար գլխավոր նպատակը շարունակում է մնալ «Տոտենհեմի» դարպասապահ Գիլերմո Վիկարիոն։ Ցանկում տեղ են գտել նաև Լունինն ու «Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարը։

Ուկրաինացի դարպասապահի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2030 թվականը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված