Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ և գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն La Galerna-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Ռաուլին։
«Ռաուլը կդառնա պամության լավագույն մարզիչներից մեկը։ Նա իր թիմից պահանջում է այն, ինչ ժամանակին պահանջում էր ինքն իրենից։ Նա ունի այն, ինչ ունեն լավագույն մարզիչները՝ Գվարդիոլան, Մոուրինիոն, Սիմեոնեն։ Նրա գլխում Կանտերանոյի 300 ֆուտբոլիստներ կան, և ես զարմացած եմ նրա մարզչական ունակությունների վրա։
Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորած «Կաստիլիան» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Նավակարնելյոի» դեմ խաղում, և ֆուտբոլիստներից մեկը ոչ գեղեցիկ ժեստ ցույց տվեց երկրպագուներին։ Խաղից հետո ես զրուցեցի «Նավակարնելյոի» տնօրենի հետ և նա ինձ ասեց հետևյալը. Այն ամենից հետո, երբ ես տեսա, թե ինչպես է Ռաուլը բարկանում իր ֆուտբոլիստների վրա նման պահվածքի համար, նա ինձ համար Աստված դարձավ». նշել է Վալդանոն։
Los Merengues, Realmadrid.am