«Ռեալը» կիսապաշտպանությունն ուժեղացնելու բյուջետային տարբերակ է փնտրում:
Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, «սերուցքայինները» մտադիր են հրավիրել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին, ով հարկ եղած դեպքում կկարողանա փոխարինել Կազեմիրոյին:
Երիտասարդ կոտդիվուարցու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, ու կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ երկարաձգման հարցում:
Transfermarkt-ը Կեսյեի տեղափոխությունը գնահատում է 40 մլն եվրո, սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մադրիդցիները կարող են սակարկել գնի հարցում:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am