ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Տոտենհեմը» 4:0 հաշվով առավելության է հասել «Բարնլիի» նկատմամբ:
Լոնդոնյան ակումբի կազմում իրեն հրաշալի է դրսևորել «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն, ով Պրեմիեր լիգայում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
Ուելսցին դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am