Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան կարող է շարունակել «Ռեալում»: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական» ակումբը պատրատ է անգլիացու տեղափոխության համար վճարել 85 մլն եվրո:
Նշվում է, որ Սանչոյի տեղափոխության գործարքն էլ ավելի հավանական կդառնա, եթե մադրիդցիներին չհաջողվի պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սանչոն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am