Սերխիո Ռամոսը նշել է, որ վիրահատությունից խուսափելու որևէ տարբերակ չկար, և այժմ նա ստիպված է բաց թողնել մոտ երկու ամիս։
Վիրահատությունից հետո Ռամոսը առաջին անգամ խոսել է վնասվածքի և հետագա անելիքների մասին։
«Ողջույն բոլորին։ Ամեն բան ընթացել է այնպես, ինչպես պլանավորված էր։ Իմ մտքում միայն հնարավորինս շուտ շարք վերադառնալն է։ Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի և ցուցաբերած մեծ աջակցության համար։
Վիրահատությունը անխուսափելի էր։ Ոչ ոք չի ցանկանում հայտնվել նման իրավիճակում, և ես շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն բան հաջող ընթացավ։
Այս մրցաշրջանում դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և ես ցանկանում եմ որքան հնարավոր շուտ շարք վերադառնալ և օգնել թիմին։
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բժշկական անձնակազմին՝ կատարած փայլուն աշխատանքի համար։
Վստահեցնում եմ, այս մեծ աջակցության շնորհիվ ես կվերադառնամ ավելի ուժեղ». թվիթերյան իր էջում գրել է Ռամոսը։
Los Merengues, Realmadrid.am