Հոդվածներ

Հայտնի է՝ երբ Մբապեն շարք կվերադառնա
22.04.2025
301 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մոտ օրերս կվերադառնա խաղադաշտ։ Այս մասին հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը սոցիալական ցանցերում։

Նրա տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողը կբացակայի «Սերուցքայինների» առաջիկա խաղում, որտեղ կմրցեն «Խետաֆեի» դհետ, սակայն կարող է մասնակցել  Իսպանիայի գավաթի եզրափակիչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղին։

Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Մբապեն մասնակցել է 50 խաղի՝ խփելով 33 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 170 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված