• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգան հերքել է այն լուրը, որ «Ռեալը» խնդրել է տեղափոխել «Վիլյառեալի» դեմ խաղը

Հոդվածներ

Լա Լիգան հերքել է այն լուրը, որ «Ռեալը» խնդրել է տեղափոխել «Վիլյառեալի» դեմ խաղը
17.03.2025
325 0

Լա Լիգան հերքել է «Ռեալի» բողոքները։ 

Բանն այն է, որ «Վիլյառեալի» դեմ կայացած խաղից հետո Կարլո Անչելոտին հայտարարեց, որ այդ խաղը վերջինն է լինելու, երբ թիմն առանց 72 ժամ հանգստի դուրս գա խաղադաշտ։ 

Հիշեցնենք, որ այդ խաղից առաջ «Ռեալը» ուժերն էր չափել «Ատլետիկոյի» հետ ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում։ Հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում։ 

Բացի այդ, «Ռեալի» հեռուստաալիքը «Վիլյառեալի» դեմ խաղից հետո հայտարարեց, որ ակումբը կդիմի ՖԻՖԱ-ին, որպեսզի հետագայում խուսափեն առանց 72 ժամ հանգստի հանդիպում անցկացնելուց և որ չեն թողնի նման իրավիճակ կրկնվի «Տեբասի» լիգայում։ 

Սակայն Լա լիգան էլ իր հերթին հայտարարել է, որ երբ նշանակվել է «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպման օրն ու ժամը, «Ռեալի» ներկայացուցիչները որևէ առարկություն չեն ներկայացրել։ 

Բացի դա, Լա Լիգան նաև նշել է, որ խաղերի արանքում 72 ժամ հանգիստը ոչ պարտադիր է, այլ ուղղակի ցանկալի։ Լիգան իր վրա է վերցրել պատասխանատվությունը, չնայած նրան, որ դա որևէ տեղ համաձայնեցված չէ։

Los Merengues, Realmadrid.am