• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ. «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»

Հոդվածներ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ. «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»
23.02.2025
730 0

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արթուրը նշել է, թե որ ակումբն է լավագույնն աշխարհում։ 

28-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենթուսին», այժմ վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Ժիրոնայի» կազմում, որը երեկ 2։0 հաշվով զիջեց «Ռեալին»։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել յուրքանչյուր խաղում հաղթելու համար։ Բայց մենք խաղում էինք «Ռեալի» դեմ ու այն էլ «Բեռնաբեուում»։ Իմ կարծիքով նրանք լավագույնն են աշխարհում». նշել է բրազիլացի ֆուտբոլիստը, ով 2018-20 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված