Հոդվածներ

«Ռեալի» 8 ֆուտբոլիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
11.06.2021
1755 0

Այսօր Հռոմում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցություն կունենան «Ռեալի» 8 ներկայացուցիչ։ Կարիմ Բենզեման ու Ռաֆա Վարանը կխաղան Ֆրանսիայի հավաքականի կազմում, Թոնի Կրոսը՝ Գերմանիայի, Լուկա Մոդրիչը՝ Խորվաթիայի, Էդեն Ազարն ու Տիբո Կուրտուան՝ Բելգիայի, Դավիդ Ալաբան՝ Ավստրիայի և Գարեթ Բեյլը՝ Ուելսի։ Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։

  • Ուելս-Շվեյցարիա (հունիսի 12-ին, 17։00)
  • Թուրքիա-Ուելս (հունիսի 16-ին, 20։00)
  • Իտալիա- Ուելս (հունիսի 20-ին, 20։00)

Գարեթ Բեյլը կփորձի Ուելսին օգնել դուրս գալ խմբից։ Հարձակվողը մրցաշարը կսկսի Շվեյցարիայի դեմ խաղից, այնուհետև A խմբում կմրցի Թուրքիայի ու Իտալիայի հետ։ Առաջին երկու խաղերը կանցնեն Բաքվում, իսկ վերջինը՝ Հռոմում։

  • Բելգիա-Ռուսաստան (հունիսի 12-ին, 23։00)
  • Դանիա-Բելգիա (հունիսի 17-ին, 19։00)
  • Ֆինլանդիա-Բելգիա (հունիսի 21-ին, 23։00)

Էդեն Ազարն ու Տիբո Կուրտուան Բելգիայի հավաքականի կազմում կպայքարեն B խմբից դուրս գալու համար։ Առաջին հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում, հետագայում թիմը կուղևորվի Կոպենհագեն, իսկ խմբային փուլի վերջին ֆինների հետ մրցելու համար բելգիացիները կրկին կմեկնեն Պետերբուրգ։

  • Ավստրիա-Մակեդոնիա (հունիսի 13-ին, 20։00-ին)
  • Հոլանդիա-Ավստրիա (հունիսի 17-ին, 23։00)
  • Ուկրաինա-Ավստրիա (հունիսի 21-ին, 20։00-ին)

Ավստրիայի հավաքականն ու Դավիդ Ալաբան ներկայացնում են C խումբը, և մրցաշարը նրանց համար կմեկնարկի Բուխարեստում Մակեդոնիայի ընտրանու հետ մրցելով։ Հետո լարված հանդիպում է սպասվում Հոլանդիայի հետ՝ Ամստերդամում։ Ավստրիան խմբային փուլը կմեկնարկի Ուկրաինայում՝ կրկին Բուխարեստում։

  • Անգլիա-Խորվաթիա (հունիսի 13-ին, 17։00-ին)
  • Խորվաթիա-Չեխիա (հունիսի 18-ին, 20։00-ին)
  • Խորվաթիա-Շոտլանդիա (հունիսի 22-ին, 23։00-ին)

Խորվաթիան Լուկա Մոդրիչի հետ 1/8 եզրափակիչի ուղեգրի որոնումների համար «Ուեմբլիում» կմրցի Անգլիայի հետ, որից հետո կխաղա Չեխիայի ու Շոտլանդիայի հետ՝ Գլազգոյի «Հեմփթեն Պարկ» մարզադաշտում։

  • Ֆրանսիա-Գերմանիա (հունիսի 15-ին, 23։00-ին)
  • Հունգարիա-Ֆրանսիա (հունիսի 20-ին, 17։00-ին)
  • Պորտուգալիա-Ֆրանսիա (հունիսի 23-ին, 23։00-ին)

Կարիմ Բենզեման ու Ռաֆայել Վարանը Ֆրանսիայի հետ կպայքարեն տիտղոսը նվաճելու համար։ F խմբում մադրիդիստները կմրցեն Թոնի Կրոսի Գերմանիայի, Հունգարիայի ու Պորտուգալիայի հետ։ Առաջին երկու խաղերը կկայանա Մյունխենում, իսկ մյուս երկուսը՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»։

  • Ֆրանսիա-Գերմանիա (հունիսի 15-ին, 23։00-ին)
  • Պորտուգալիա-Գերմանիա (հունիսի 19-ին, 20։00-ին)
  • Գերմանիա-Հունգարիա (հունիսի 23-ին, 23։00-ին)

F խմբում Ֆրանսիայի հետ նաև Գերմանիան կմրցի, որի կազմում Թոնի Կրոսը կդիմակայի իր ակումբակիցներ Վարանի ու Բենզեմայի դեմ, որից հետո պորտուգալացիների ու հունգարացիների հետ. բոլոր խաղերը կկայանան Մյունխենում։


Ամենակարդացված