Հոդվածներ

Sport. Զիդանին վերջնագիր է ներկայացվել
01.02.2021
4243 0

Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Ուեսկային»: 

Diario Sport-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանը կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից, եթե «սերուցքայինները» չկարողանան հաղթել Լա լիգայի հետնապահին: Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետը տեղյակ է այս մասին:

Նրան փոխարինելու հիմնական թեկնածուն «Յուվեի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է, սակայն, եթե իտալացին որոշի սպասել ու չցանկանա թիմի ղեկը ստանձնել մրցաշրջանի ընթացքում, ապա «Ռեալը» ժամանակավորապես կգլխավորի Ռաուլը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալն» արդեն 8 պարտություն է կրել:

«Ուեսկա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված