Հոդվածներ

«Ռեալի» գորշ հունվարը
31.01.2021
1567 0

Հունվար ամսին Մադրիդի «Ռեալը» ընդհանուր առմամբ 6 հանդիպում անցկացրեց, որոնցից միայն երկուսում կարողացավ հաղթանակի հասնել։

«Սերուցքայինները» այս ընթացքում պարտվեցին անցկացրած խաղերից երեքում, իսկ մեկ խաղ ավարտեցին ոչ ոքի արդյունքով։

Արդյունքում ստացվում է, որ հունվարին «Ռեալը» հաղթել է անցկացրած խաղերի 33%-ը։ 

«Ռեալը» կարողացել է հաղթանակի հասնել միայն «Սելտայի» (2:0) և «Ալավեսի» նկատմամբ  (4:1)։

«Ռեալը» այս ընթացքում դուրս մնաց Իսպանիայի գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններից, ուստի այդ պարտությունները ավելի ցավոտ էին։

Երեկ «Սերուցքայինները» հերթական պարտությունը կրեցին՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Լևատեին»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված