Կառլո Անչելոտիի հեռացվելու պարագայում «Ռեալ Մադրիդը» թիմի գլխավոր մարզչի երեք տարբերակ կունենա՝ Սոլարին, Ռաուլը և Զինեդին Զիդանը։
Եթե «սերուցքայինները» ընտրեն արգենտինացի մասնագետին, ապա նա թիմի գլխավորի մինչև ամառ, քանի դեռ ակումբը պայմանագիր չի ստորագրել նոր մարզչի հետ։ Մադրիդցիների նպատակը Ալոնսոն է։
«Կաստիլյայի» գլխավոր մարզչի նշանակումը գլխավոր թիմի մարզչի պաշտոնում քիչ հավանական է, քանի որ եթե Ռաուլը իրեն լավ դրսևորի, ապա դժվար կլինի նրան հեռացնելը։
Ինչ վերաբերվում է Զիդանին, ապա այն չի դիտարկվում որպես ժամանակավոր տարբերակ։ Եթե «Ռեալում» դիտարկեն ֆրանսիացու վերադարձը, ապա միայն այն դեպքում, երբ Ալոնսոյի հետ համաձայնության հասնել չստացվի։