Մադրիդի «Ռեալը» առաջատարն է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի համար տրանսֆերային մրցավազքում, հայտնում է Daily Star-ը:
«Սերուցքայինները» մտադիր են վճարել պորտուգալացու համաձայնագրում նշված հրաժարագինը, որը կազմում 50 միլիոն եվրո:
Նշվում է, որ տրանֆերային մրցավազքին միացել են նաև «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Բավարիան» ու «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում 29-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 11 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am