«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից:
Marca-ի հաղորդմամբ՝ բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին»: Նշվում է, որ «Արքայական ակումբը» բաց կթողնի ֆուտբոլիստին, եթե ստանա 1 միլիարդ եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարի պայմանագիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ Transfermarkt-ը տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am