Հոդվածներ

Էնրիկեն նշել է Մբապեի գլխավոր թերությունը
26.09.2024
2548 0

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի գլխավոր թերությունը:

«Մբապեն երբեք չի պաշտպանվում, դա նրա համար դժվար է, սակայն մրցաշրջանում 25 գոլ է խփում ու կատարում 15 ասիստ, ու մենք պետք է խաղային համակարգը հարմարեցնենք նրա ունակություններին»,- իսպանացի մարզչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբում» ու 9 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am