Հոդվածներ

Բուտրագենիոն ամփոփել է ՉԼ-ի վիճակահանության արդյունքները
30.08.2024
1232 0

Էմիլիո Բուտրագենիոն Realmadrid TV-ին տված հարցազրույցի ընթացքում ամփոփել է ՉԼ-ի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության արդյունքները։ 

«Մրցակիցներից մի քանիսին արդեն իսկ լավ գիտենք, քանի որ վերջին շրջանում հանդիպել ենք նրանց։ Գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ, ու կարծում եմ, որ մի քանի բարդ հանդիպումներ ենք ունենալու։ Մյուս մրցակիցները նոր են՝ օրինակ երկու ֆրանսիական ակումբներն ու «Շտուտգարտը»։ Մենք կսպասենք խաղացանկին, որը մեզ կտրամադրվի շաբաթ օրը, որպեսզի հասկանանք մեր ուղին, և մենք սպասում ենք դրան, քանի որ բոլորը գիտեն, թե այս մրցաշարն ինչ նշանակություն ունի մեզ և մեր երկրպագուների համար։ ՉԼ-ն յուրահատուկ մրցաշար է «Ռեալ Մադրիդի» համար։ 

Չորս խաղ ենք անցկացնելու «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ու մեր երկրպագուները պետք է օգնեն մեզ հաղթել այդ խաղերում։ Այնուհետև չորս արտագնա հանդիպումներ, որոնք բարդ են լինելու։ «Լիվերպուլ», երկու ֆրանսիական ակումբ և «Ատալանտա», որն ինչպես գիտեք բավական ծանր մրցակից է, երբ խաղում է սեփական հարկի տակ։ Շատ բարդ է լինելու, բայց մենք վստահում ենք մեր ֆուտբոլիստներին ու Կարլո Անչելոտիին». նշել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված