Նոր մրցաշրջանում «Ռեալի» կազմում 11 մետրանոցների հիմնական իրացնողը կլինի Վինիսիուս Ջունիորը։
Marca-ի փոխանցմամբ, Մբապեի տեղափոխությունը չի խանգարի նրան, որ բրազիլացին շարունակի մնալ հիմնական իրացնողը։
Նշվում է, որ Թոնի Կրոսի հեռանալուց հետո Կարլո Անչելոտիի և իր մարզչական անձնակազմի համար գլխավոր խնդիրն այս պահին ստանդարտների հիմնական իրացնողի հարցն է։ Այդ դերի համար հիմնական թեկնածուներն են Լուկա Մոդրիչը, Արդա Գյուլերը, Դավիդ Ալաբան, Ջուդ Բելինգեմն ու Ֆեդե Վալվերդեն։
Նոր մրցաշրջանում «Ռեալն» իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 14-ին՝ Եվրպոայի սուպերգավաթի խաղարկությունում ուժերը չափելով «Ատալանտայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am