«Ռեալի» նորեկ Էնդրիկը դարձել է Red Bull-ի դեսպանը։
18-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել էներգետիկ ըմպելիքներ արտադրող աշխարհահռչակ բրենդի հետ։ Նա դարձավ երկրորդ բրազիլացին, ով պայմանագիր ունի Red Bull-ի հետ։ Առաջինը դա արել էր Նեյմարը։
«Ես ցնծության մեջ էի, երբ իմացա, որ նրանք ցանկանում են համագործակցել ինձ հետ։ Մենք հանդիպեցինք, որ քննարկենք, թե ինչ կարող ենք անել։ Red Bull-ն իմ առօրյայի մի մասն էր կազմում, և ես շատ ուրախ եմ, որ միացա մարզիկների այն թիմին, որոնցով ես հիացել եմ և ովքեր արդեն իսկ համագործակցում են Red Bull-ի հետ։ Դա նշանակում է համատեղել այն ամենն, ինչ ինձ դուր է գալիս». նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am