Նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Խուան Մարտինես Մունուերայի կողմից «Ռեալի» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածի դրվագը:
«Լուկաս Վասկեսը դիպավ մրցակցին, սակայն կանոների խախտում չկար: «Ատլետիկի» ֆուտբոլիստը չափազանցրեց հպումը: Կարծում եմ՝ չարժեր սուլել»:
Հիշեցնենք, որ արդյունքում Ռաուլ Գարսիան հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով իր թիմին:
Fanat, Realmadrid.am