Իսպանիայի Սուպերգավաթի` «Ռեալ» - «Ատլետիկ» հանիպումից հետո Զինեդին Զիդանը ներկայացավ մամուլի սրահ ու մասնակցեց մամուլի ասուլիսին:
Հանդիպման մասին.
«Առաջին խաղակեսում խնդիրներ ունեցանք. կորցնում էինք այնպիսի գնդակներ, որոնք սովորաբար վերահսկում ենք: Մրցակցի ճնշումը մեծ էր, բացի այդ էլ, նրանք 2 պահ ստեղծեցին, և 2-ն էլ ավարտվեց գոլով. նման դեպքերում ավելորդ լարվածություն է առաջանում: Երկրորդ կեսում շատ բաներ շտկեցինք, որի արդյունքում և՛ պահեր ունեցանք, և՛ գոլի հեղինակ դարձանք: Թիմը ջանքեր չխնայեց, ու կարող էինք էլի գոլեր խփել:
Այնուամենայնիվ, պետք է շրջենք այս էջն ու շարունակենք աշխատել: Հասկանում ենք, որ բավականին աղմուկ կլինի, բայց իրավունք չունենք թուլանալ»:
Ազարի մասին.
«Ազարը պետք է համբերատար լինի: Չեմ կարծում, թե երկրպագուները կհիասթափվեն նրանից: Նա շատ է ցանկանում մարզավիճակ հավաքել, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է: Էդենին գոլ է անհրաժեշտ, իսկ մենք պետք է համբերատար սպասենք»:
Fanat, Realmadrid.am