Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» 1:2 հաշվով զիջեց «Ատլետիկին»:
Հանդիպման հաշիվը 11-մետրանոց հարվածով բացեց բասկյան թիմի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան:
Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական կենտրոնը, Տիբո Կուրտուան անընդմեջ 9-րդ գոլը բաց թողեց 11-մետրանոցից:
Ընդհանուր առմամբ, «Ռեալում» հանդես գալու ընթացքում բելգիացու դարպասին 18 անգամ հարվածել են նշակետից, որոնցից 16-ն ավարտվել են գոլով:
Fanat, Realmadrid.am