Հոդվածներ

Կրոս. «Երջանիկ եմ, որ հեռանում եմ հենց այսպես»
02.06.2024
1500 0

Երեկ Թոնի Կրոսը վերջին անգամ կրեց Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը և դարձավ ՉԼ-ի հաղթող։ 

Գերմանացի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։ 

«Իսկապես վայելել եմ նախորդ շաբաթը։ Ես փորձել եմ կենտրոնանալ եզրափակչի վրա, քանի որ դա այն հանդիպումն էր, որը մենք շատ էինք ցանկանում հաղթել։ Ես պատրաստվել էի այս խաղին ողջ շաբաթ։   

Առաջին կեսը չստացվեց այնպես, ինչպես կցանկանայինք, բայց դա կարևոր չէ։ Այս ակումբը միշտ գնում է առաջ։ Մեզ հաղթելու համար պետք է իրացնել պահերը, այլապես ամեն ինչ կավարտվի մեր օգտին։

Երջանիկ եմ, որ հեռանում եմ հենց այսպես։ Ավելի լավ լինել չէր կարող։ Ես իհարկե կկարոտեմ, բայց կարևոր էր հեռանալ այս կերպ». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am