«Ռեալը» և Ռամոսը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել ֆուտբոլիստի նոր պայմանագրի հարցում։
Նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ Ռամոսը վաստակել է անձամբ որոշում կայացնելու իրավունքը։
«Ռամոսը ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու։ Նա վաստակել է անձամբ որոշում կայացնելու իրավունքը։ «Ռեալի» երկրպագուները և ղեկավարությունը պետք է ընդունեն նրա ցանկացած որոշում, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այն, քանի որ նա այդ թիմին տվել է ամեն ինչ։
Միգուցե եկել է ժամանակը նոր մարտահրավերներ փնտրել «Ռեալում» անցկացրած 15 տարիներից հետո։ Թիմում զգում են այն, ինչ զգում էին Ռոնալդուի հեռանալու ժամանակ, սակայն պետք է ընդունել, որ ֆուտբոլիստները գալիս և գնում են, իսկ ակումբը մնում է։
Մենք հիանում ենք միմյանցով, ինչը դուրս է մրցակցությունից։ Նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է, և այն, որ ես հանդես եմ եկել «Բարսելոնայի» կազմում, չի ստիպում ինձ փոխել կարծիքս». ասել է Ռիվալդոն։
Los Merengues, Realmadrid.am