ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է փարիզյան ակումբից։
«Ողջույն բոլորին, Կիլիանն է։ Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, և միշտ ասել եմ, որ կխոսեմ ձեզ հետ, երբ ժամանակը գա և ես ցանկանում եմ հայտարարել, որ սա իմ վերջին տարին է ՊՍԺ–ում։
Ես նոր պայմանագիր չեմ կնքի և արկածները մի քանի շաբաթից կավարտվեն։ Ես իմ վերջին հանդիպումը Պարկ դե Պրենսում կանցկացնեմ կիրակի։ Էմոցիաները շատ են, շատ տարիներ ես պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի և աշխարհի մեծագույն ակումբներից մեկի անդամը լինելուն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր՝ դեռ փետրվարին Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ։