Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»։
1. «Ռեալ Մադրիդը» Լա լիգայում չի պարտվում 25 անընդմեջ խաղում (19 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Նախքան սեփական ռեկորդի կրկնությունը, մադրիդցիներին մնացել է 5 հանդիպում։
2․ «Ռեալ Մադրիդը» չի պարտվել Պրիմերայի վերջին 12 արտագնա խաղերում (8 հաղթանակ և 4 ոչ–ոքի): Սա «սերուցքայինների» լավագույն անպարտելի շարքն է Լա լիգայի արտագնա խաղերում՝ Անչելոտիի օրոք։
3․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ է խփել բոլոր արտագնա խաղերում։
4․ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» միայն երկրորդ անգամ չկարողացավ գոլ խփել առաջին կեսի արտագնա խաղում՝ «Բարսելոնայի» և «Մալյորկայի» դեմ։ Եվ անգամ այս խաղերում նրանք հաղթել են։
5․ 31 տուրերից հետո «Ռեալ Մադրիդը» ընդամենը 20 գոլ է բաց թողել, ինչը «սերուցքայինների» պատմության լավագույն ցուցանիշն է։ Այդքան գոլ թիմը բաց է թողել նաև 87/88 մրցաշրջանում։
6․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատն է աչքի ընկել տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով՝ 9։
7․ Վալվերդեն «Ռեալի» միակ ֆուտբլոիստն է, որը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» բոլոր 44 խաղերին։
8․ «Ռեալի» հաշվին միայն 2 պարտություն է գրանցվել խաղային տարում և երկու հանդիպումներում էլ Չուամենին բացակայել է։ Նրա մասնակցությամբ մադրիդցիներն անպարտելի են։
9. Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» Լա լիգայում 7 խաղ հաղթել է 1–0 հաշվով, ինչը չէր եղել 19/20 մրցաշրջանից ի վեր (այդ ժամանակ թիմը 6 հաղթանակ էր տոնել այդ հաշվով):
10. «Ռեալ Մադրիդը» սպասվող գոլերը (xG) «Մալյորկայի» դեմ առաջին կեսում ընդամենը 0.09 էր։ Սա մրցաշրջանում երկրորդ վատագույն ցուցանիշն է «սերուցքայինների» (առաջինը՝ «Լայպցիգի» դեմ՝ 0․08):