«Ալկոյանո» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Իսպանիայի երրորդ դիվիզիոնը, Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում կմրցի «Ռեալի» հետ։
Չնայած այն հանգամանքին, որ նրանց՝ մրցաշարից դուրս մնալու շանսերը շատ բարձր են, այնուամենայնիվ, նրանք շատ ուրախ են, որ մրցելու են «արքայական» ակումբի հետ։
Հանդիպումը կկայանա հունվարի 20-ին կամ 21-ին։ Նրանք նախորդ փուլում մրցակցությունից դուրս են թողել «Հուեսկային»։