• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ ու ստացան իրենց պարգևը»

Հոդվածներ

Զիդան. «Ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ ու ստացան իրենց պարգևը»
27.09.2020
3739 0

«Երեք միավոր էր բարդ ստադիոնում ու այնպիսի թիմի դեմ խաղում, որը հաղթել էր մեկնարկային երկու խաղերում...»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բետիսի» դեմ հանդիպումից հետո խոսել է խաղի մասին: «Ի վերջո շատ բարդ հանդիպում էր: Ֆուտբոլիստները նվիրվեցին ամբողջությամբ: Շատ բարդ հանդիպում էր մի թիմի դեմ, որը մրցաշարը մեկնարկել է 2 հաղթանակով: Մենք ուրախ ենք: Գիտենք, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն կարող ենք կատարելագործվել:

Մեկնարկային 15-20 րոպեները լավ ելույթ ունեցանք, իսկ գոլ բաց թողնելուց հետո մի փոքր ետ քաշվեցինք: Մենք շատ ավելի լավ տեսք ունենք, երբ հետապնդողի կարգավիճակում ենք: Նրանք շատ արագ երկու գոլ խփեցին, իսկ երկրորդ կեսում մենք շատ ավելի լավ 45 րոպե անցկացրինք: Մենք շարունակեցինք հավատալ մինչև վերջ ու արդյունքի հասանք»:

Քամբեք

«Սա նույնպես կարևոր է, քանի որ երբ հետապնդողի կարգավիճակում ես, բարդ է վերագտնել խաղը, սակայն մենք այսօր հաջողեցինք: Երբեմն նման բաներ պետք են: Մենք շատ հնարավորություններ ունեինք: Մարդիկ ասում են, թե մենք քիչ գոլեր ենք խփում, սակայն այսօր խփեցինք երեքը ու կարող էինք ավելին: Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Մենք հիանալի ենք աշխատում: Պետք է շարունակենք նույն ոգով:

Մրցավարը խաղադաշտում է, որպեսզի որոշումներ կայացնի, երբեմն՝ փոխի դրանք: Կարծում եմ՝ ի վերջո տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Մրցավարն է որոշում: Ես երբեք չեմ խառնվել այդ որոշումներին ու չեմ պատրաստվում այսօր այլ կերպ վարվել: Մեզ համար ամենակարևորը խաղն է, որը մենք անցկացրինք բարդ ստադիոնում: Մենք պետք է շատ աշխատենք, ու մենք այսօր շատ աշխատեցինք, որի արդյունքը եղավ 3 միավորը, ինչը կարևորագույնն է»:

Կուրտուան ապացուցում է, որ որոշիչ դեր ունի

«Այո՛, դա այդպես է, ինչպես շատ անգամներ վերջերս: «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում նույնպես նա ապացուցեց: Մենք գիտենք, թե ինչ կարող է անել Տիբոն, ու ես գոհ եմ նրա աշխատանքից: Ուրախ եմ նրա հաջողություններով ու այն ամենով, ինչ անում է թիմի համար»:

Յովիչը՝ մեկնարկային կազմում

«Այն, ինչ ես որոնում էի, խաղային փոփոխությունն էր: Մենք կարող ենք խաղալ տարբեր մարտավարություններով, ու մենք կարող ենք խաղալ երկու կենտրոնական հարձակվողով: Խաղից մենք կարող ենք ուրախ լինել, քանի որ վաստակել ենք երեք միավոր»:

Հնարավոր ձեռքբերումների մասին

«Ո՛չ: Մենք սրա մասին արդեն խոսել ենք: Ես ուրախ եմ այն կազմով, որն ունեմ: Մեր թիմն այն է, ինչ կա, ու մենք փորձելու ենք լավ մրցաշրջան անցկացնել»:

Fenomeno, Realmadrid.am