Diario AS-ի փոխանցմամբ, «Տոտենհեմում» դժգոհ են Գարեթ Բեյլի վերջին ելույթներից։
Նշվում է, որ ուելսցու ազդեցությունը թիմի խաղին գրեթե զրոյական է։
31-ամյա ֆուտբոլիստը անցկացրած 11 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ ԵԼ-ում Բեյլը ընդհանրապես խաղադաշտ դուրս չի եկել։
Նշենք, որ Բեյլը մեկ տարվա վարձակալության հիմունքներով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Տոտենհեմ»։
Ստեղծված իրավիճակում ավելի իրատեսական է, որ նա կվերադառնա «Արքայական» ակումբ, քանի որ լոնդոնյան ակումբում դժվար թե իրականացնեն նրա տրանսֆերը։
Los Merengues, Realmadrid.am