Հոդվածներ

Կուրտուան ամփոփել է «Գրանադայի» դեմ խաղը
25.12.2020
1365 0

Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալը» հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ: «Սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան ամփոփել է խաղը:

««Գրանադան» ակտիվ թիմ է ու միշտ օգտագործում է բարձր պրեսինգ: Նրանք բավականին լավ տեսք ունեին: Սա մեր լավագույն խաղը չէր, սակայն կարևորը արդյունքն է: Ցանկանում ենք շարունակել հաղթարշավը: Շատ գոհ եմ արդյունքից»,- բելգիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Այս պահին «Ռեալը» 32 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: «Ատլետիկոն» ունի նույնքան միավոր և 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված