Հոդվածներ

Պեդրո Լեոն. «Ռեալից» ավելի բարձր ոչինչ չկա»
23.05.2026
60 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պեդրո Լեոնը մադրիդյան ակումբը համարում է լավագույնն աշխարհում։ 

«Ռեալից» ավելի բարձր ոչինչ չկա։ Կա մի մարդ, ով դեռևս ակումբում է՝ Ֆլորենտինո Պերեսը, ում հետ ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ։

Ինձ համար նա ֆուտբոլի պատմության լավագույն նախագահն՝ այն ամենի համար, ինչին նա հասել է։ Եվ հենց նրա համար, թե ինչպիսի մարդ է նա ամենօրյա կյանքում։ Ամեն դեպքում, նա միշտ իմ կողքին է եղել։

Մեր՝ «Ռեալի» երկրպագուների բախտը բերել է, որ հենց նա է թիմի ղեկավարը». նշել է 39-ամյա Լեոնը, ով այժմ հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մուրսիայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am