Հոդվածներ

Բապտիստա. «Բելինգեմն ինձ հիշեցնում է Զիդանին ու Լեմպարդին»
22.10.2023
1369 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ժուլիո Բապտիստան իր կարծիքն է հայտնել Ջուդ Բելինգեմի մասին։

«Ռեալում» խաղալիս դու հայտնվում ես ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ Ջուդը իր ուսերին ունի գլուխ, որի շնորհիվ կարողանում է հաղթահարել ճնշումը։ Բայց ցանկալի է նրա հարցում համբերատար լինել, քանի որ մենք գիտենք, թե ինչ է ֆուտբոլային կիրքը։ Երբ քո մոտ ամեն ինչ ստացվում է, քեզ գովեստի խոսքեր են ասում, իսկ երբ անկում է լինում, տեղի է ունենում ճիշտ հակառակը։

Այժմ Բելինգեմի մոտ ամեն ինչ ստացվում է, բայց նա պետք է պատրաստ լինի այն փուլին, երբ իրադարձությունները նրա օգտին չեն լինի։ 

Նա ինձ հիշեցնում է Զիդանին։ Չեմ կարծում, որ նա ունի այն տեխնիկան, ինչ Զիզուն, բայց նա ավելի շատ է միտված գոլեր խփելուն։

Ջուդը խաղաոճով նման է նաև Լեմպարդին։ Հարձակվողական ոճի կիսապաշտպան, ով սիրում է մոտ լինել մրցակցի տուգանային հրապարակին և ազատ տեղաշարժվել». նշել է Բապտիստան։

Los Merengues, Realmadrid.am