Հոդվածներ

Radio Marca-ի փորձագետի կանխատեսումը՝ Գյուլերի վնասվածքի վերաբերյալ
31.07.2023
4043 0

Radio Marca-ի փորձագետը կարծում է, որ «Ռեալի» նորեկ Արդա Գյուլերը շարք կվերադառնա լավագույն դեպքում աշնան վերջին:

«Եթե վնասվածքի աստիճանը լուրջ է, նա կվիրահատվի ու բաց կթողնի 5 ամիս»,- գրել է Լուիս Ռիպան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք խաղացողի մոտ որն ախտորոշել է աջ ծնկի ներքին մենիսկի վնասվածք:

Գյուլերը Մադրիդ կտեղափոխվի մասնավոր ինքնաթիռով: Մադրիդի «Ռեալի» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արանչա Ռոդրիգեսի հաղորդմամբ՝ այս պահին Գյուլերը վիրահատության կարիք չունի:

Fanat, Realmadrid.am