ՖԻՖԱ-ն առայժմ կարողանում է գաղտնի պահել The Best-ի հաղթողի անունը։
Մրցանակի հավակնորդներն են Կիլիան Մբապեն, Լեո Մեսին և Կարիմ Բենզեման։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն դեռևս չի հայտնել, թե ով է ստանալու մրցանակը և խնդրել Մբապեին, Բենզեմային և Մեսիին ներկայանալ մրցանակաբաշխությանը։
Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Փարիզում կայանալիք մրցանակաբաշխության ընթացքում։
2021 թվականին The Best մրցանակը հաղթել էր Ռոբերտ Լևանդովսկին՝ իր հետևում թողնելով Մեսիին և Մոհամեդ Սալահին։
Los Merengues, Realmadrid.am