Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց շոտլանդական «Սելթիկին» ու հաղթեց խոշոր հաշվով:
«Արքայական ակումբը» 5-1 հաշվով հաղթանակով խմբում իր միավորների քանակը հասցրեց 13-ի, որով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց առաջին տեղով:
Մադրիդյան գրանդի կազմում 11-մետրանոցից գոլեր խփեցին Լուկա Մոդրիչն ու Ռոդրիգոն, խաղային իրավիճակներից գոլ խփեցին Մարկո Ասենսիոն, Վինիսիուս Ժունիորն ու Ֆեդե Վալվերդեն:
Կարիմ Բենզեման, որը պահեստայինների թվում էր, փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում:
ՉԼ, խմբային փուլի 6-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» 5-1 «Սելթիկ»
Գոլերը՝ Մոդրիչ, 6՛, 11մ, Ռոդրիգո, 21՛, 11մ, Ասենսիո, 51՛, Վինիսիուս, 61՛, Վալվերդե 71՛, Ժոտա, 84՛:
F խմբի երկրորդ տեղն զբաղեցրեց «Լայպցիգը», որն արտագնա խաղում «Շախտյորին» հաղթեց 4-0 հաշվով (12 միավոր): Ուկրաինական ակումբը, որը 6 միավոր վաստակեց, պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:
Fenomeno, Realmadrid.am