Հոդվածներ

Ազարը կրկին վնասվածք է ստացել
02.11.2022
2066 0

El Chiringuito-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսի խոսքերով, Էդեն Ազարը հերթական վնասվածքն է ստացել։  Նա բաց կթողնի այսօր կայանալիք «Սելթիկի» դեմ հանդիպումը։ 

Երկուշաբթի օրը կայացած մարզման ժամանակ բելգիացին ցավեր է զգացել ազդրի հատվածում։ Ըստ նախնական տվյալների, խոսքը գնում է մկանային վնասվածքի մասին, սակայն դեռևս ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չկան։ 

Ընդամենը մի քանի օր առաջ Ազարը ՖԻՖԱ-ի հետ ունեցած իր հարցազրույցի ընթացքում խոսել էր իր վնասվածքների մասին և նշել, որ այժմ ամեն բան կարգավորվել է։ 

Transfermarkt-ի փոխանցմամբ, Էդենը «Ռեալի» կազմում արդեն 16 վնասվածք է ստացել։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Լա Լիգայի ընդամենը 3 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am