Հոդվածներ

AS. «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը հետաձգվել է
07.07.2026
49 0

Լա լիգայի առաջին տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը, որը նախատեսված էր օգոստոսի 16-ին, կարող է հետաձգվել և կայանալ նույն ամսվա վերջին, քանի որ «Ռեալ Մադրիդի» առնվազն մեկ խաղացող կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչին։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։

Ընդգծվում է, որ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նախկինում հայտարարել էր, որ բոլոր այն թիմերի խաղերը, որոնք աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կունենան առնվազն մեկ խաղացող, կարող են հետաձգվել։ 

Քառորդ եզրափակիչում կմրցեն Ֆրանսիան և Մարոկկոն։ Ֆրանսիան կներկայացնեն «Ռեալի» խաղացողներ Կիլիան Մբապեն, Օրելյեն Չուամենին և Իբրահիմա Կոնատեն, իսկ Մարոկկոն ներկայացնում է Բրահիմ Դիասը, ով նաև ներկայացնում է «Լոս Բլանկոսը» ակումբային մակարդակով։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված