Իսպանացի մրցավար Գիլերմո Կուադրա Ֆերանդեսը կսպասարկի Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը, հայտնում է Marca-ն:
Կուադրա Ֆերնանդեսը «Արքայական ակումբի» 10 հանդիպում է սպասարկել, որից «սերուցքայինները» հաղթել են 5-ում: «Օսասունան» 8 խաղից հաղթել է 4-ում:
Հիշեցնենք, որ 6 տուրից հետո Կառլո Անչելոտիի սաները 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
«Ռեալ» - «Օսասունա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին
Fanat, Realmadrid.am