Հոդվածներ

«ՌԵԱԼԻ» ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՋ ԵԶՐՈՒՄ ԿԱՐՎԱԽԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆ Է
05.12.2019
3006 0

Դանի Կարվախալը այս մրցաշրջանում իր բարձրության վրա է, և նա այդ ամենը ապացուցեց նաև Լա Լիգայի վերջին տուրի «Ալավեսի» դեմ խաղում՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։ 

27-ամյա պաշտպանի համար սա 6-րդ մրցաշրջանն է «Ռեալի» հիմնական կազմում, և նա այդ դիրքում արդեն իսկ դասվում է այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների շարքին, ինչպիսին են Պակո Խենտոն և Միշել Սալգադոն։

Շատ բարդ է «Ռեալի» կազմում պահպանել հիմնական կազմում տեղը, սակայն Կարվախալին հաջողվել է դա անել արդեն 7 մրցաշրջան, և նա Մարսելոյի, Ռամոսի և Բենզեմայի հետ միասին ներկայացնում է հին գվարդիան։ 

2013-ին վերադառնալով Գերմանիայի նա խլեց այդ դիրքում տեղը Ալվարո Արբելոայից։ 

Այնուհետև նա պահպանեց մեկնարկային կազմում իր տեղը Աշրաֆ Հակիմիի, Դանիլոյի և Ալվարո Օդրիոսոլայի հետ պայքարում։ 

Անցկացնելով 250-ից ավելի խաղ և նվաճելով 14 տիտղոս Կարվախալը արդեն իսկ գրել է իր անունը Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ։