Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը քիչ ժամանակ է մնացել, ու «Ռեալը» մտադիր է Կազեմիրոյի վաճառքից ստացած գումարով ևս մեկ տրանսֆեր իրականացնել, ինչպես նաև վաճառել Մարիանոյին:
Մարիանոն հասկանում է, որ Մադրիդում խաղաժամանակ ստանալու հնարավորություն չունի: Նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ կհեռանա միայն այն դեպքում, եթե տեղափոխվի Լա լիգայի ակումբ:
Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Սելտան» ու «Խետաֆեն», սակայն հիմնական խնդիրը նրա աշխատավարձն է, որը կազմում 4 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am