Ալվարո Օդրիոսոլան կարողացավ ճիշտ օգտագորել «Ֆիորենտինայում» վարձակալությունը, որպեսզի հնարավորթյուն ստանա վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Նա գործող պայմանաֆիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչ 2024 թվականը, և ֆուտբոլիստը մտադիր է մնացած երկու տարին անցկացնել «Բեռնաբեույում»։
Անչելոտին այդ տարբերակին դրական է վերաբերվում, հաշվի առնելով այն, որ ավարտված մրցաշրջանում նա որոշ խաղերում ստիպված էր այդ դիրքում խաղադաշտ դուրս բերել Լուկաս Վասկեսին։
Ալվարոյի ուժեղագույն կողմը նրա արագությունն է։ Պետք է նշել նաև, որ «Ֆիորենտինայում» անցկացրած ժամանակահատվածում նա բարելավել է իր խաղը պաշտպանությունում։
Կարվախալի անընդհատ կրկնվող վնասվածքները մի պահ սկսեցին «Ռեալին» անհագստանալու առիթ տալ, սակայն իսպանացին վերջին մրցաշրջանում բոլորին ցույց տվեց իր խաղամակարդակը, և նույնսիկ ՉԼ-ի եզրափակչում անցկացրեց իր կարիերայի լավագույն հանդիպումներից մեկը՝ ամբողջությամբ չեզոքացնելով Լուսի Դիասին։
Ալվարո Օդրիոսոլան այժմ պատրաստ է նույնիսկ հիմնական կազմում տեղի համար ձեռնոց նետել Կարվախալին։
«Ֆիորենտինայում» անցկացրած մրցաշրջանում նա մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Կարելի է ասել, որ մրցաշրջանը նրա համար հաջողված է եղել։
Los Merengues, Realmadrid.am