«Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Ֆեներբահչեն» պատրաստվում է բրազիլացուն առաջարկ կատարել:
Մարսելոն ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում և տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է պահանջում:
Նշվում է, որ 34-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մարսելը», քաթարյան ու բրազիլական ակումբները:
Fanat, Realmadrid.am